Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայկ Սարգսյանի դիմումի մերժման հարցին։
Նրա խոսքով՝ կուսակցության կողմից մերժման պատճառի վերաբերյալ բողոքը ստանալուց հետո, Հայկ Սարգսյանին, ինչպես և մնացած դիմորդներին, պատճառը շատ մանրամասն ներկայացվել է։ «Ինքը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը։ Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն։ Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը։ Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն, որպես գործընկեր»,- ասել է ԱԺ նախագահը։
Հարցին՝ արդյոք մերժման պատճառը լուռ էր, Ալեն Սիմոնյանը հրաժարվել է տալ գնահատական՝ նշելով, որ եթե պատճառը լուռ լիներ, նման որոշում կայացնելու առիթ չլիներ։
Նա նաև հերքել է այն լուրերը, թե իր և Հայկ Սարգսյանի միջև խնդիր կա։ «Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է՝ փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ չէ՛, դա չէ խնդիրը։ Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը։ Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե ցանկանար մեկնաբանել, կկարողանար։
ԱԺ նախագահը հաստատել է, որ իրենք Հայկ Սարգսյանի հետ շփում չունեն։