• 01.02.2026 15:16

ՀՀ Քննչական կոմիտեն պարզել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի։ Նրանք մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և փաստացի հեռացրել են նրան մրցույթից։ Արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, և դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխել քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ Անի Գեւորգյանի (Ա.Գ.) և Լիլի Մկրյանի (Լ.Մ.) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։

Ավելի ուշ ԱԺ նախագահի հարսի մասով հայտնի գործը կարճվեց։ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ «Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»։

Այսինքն, ըստ դատախազության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը կատարել է հանցանք, ընդունել է իր մեղքը, համագործակցել նախաքննական մարմնի հետ և այդ հիմքով նրա մեղադրանքի մասով գործը կարճվել է։

Հակառակորեն, ազգային բարերր Սամվել Կարապետյանը, ով հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանելու համար 1 նախադասությամբ դատապարտվել էր, արդեն 7 ամիս է, որպես խափանման միջոց, պահվում է բանտային կալանքի տակ։ Երեկ նրա տնային կալանքը փոխվեց բանտային կալանքով։