• 28.07.2026 09:06

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միությունը, թաքնվելով «անօրինական ֆինանսական հոսքերի» և «կիբեր հարձակումների» հետևելու պատրվակով, կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

Ըստ նրա՝ ԵՄ-ի նոր ստեղծված մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի Հայաստանի պետական մարմինների վրա ազդեցություն գործելու համար։ Զախարովան նշել է, որ ԵՄ-ն կցանկանա ազդել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա։

«Մենք Եվրոպական միությունը լավ գիտենք, և դա բացառել չի կարելի ոչ մի դեպքում։ Նրանք կցանկանան ազդել ընտրությունների արդյունքի վրա»,- ասել է նա։