• 01.02.2026 15:02

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Հանդիպման ընթացքում երկու պաշտոնատար անձինք բարձր գնահատել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն մանրամասն քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունը, և անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որը, ինչպես պայմանավորված է, կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին։

Հունվարի 14-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կհանդես գա մամուլի ասուլիսով, որտեղ կանդրադառնա Համ