ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին և GIZ-ի հայաստանյան թիմին։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները։ Այս ծրագրերի շարքում են համայնքային կառավարման թվայնացումը, քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, մասնակցային և ծրագրային բյուջետավորման զարգացումը, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված դրամաշնորհային նախաձեռնությունները։
Կողմերը նաև անդրադարձ են կատարել վարչատարածքային բարեփոխումներին։
Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը կարևոր դեր ունի համայնքների կարողությունների զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը տեղական զարգացման և ապակենտրոնացման բարեփոխումների ուղղությամբ։