• 01.02.2026 15:16

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն դատական նիստերում մանրամասն մեկնաբանել է կոռուպցիայի վերաբերյալ իր դեմ հարուցված մեղադրանքները։

Նրա խոսքով՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈւ) կողմից խուզարկությունների ընթացքում հայտնաբերված և «կասսա» անվանումով նշված ֆայլը վերաբերում է բացառապես կենցաղային ծախսերի հաշվետվություններին։ Այդ ֆայլում գրանցված են եղել սուրճի, թեյի և թխվածքի համար կատարված ծախսերը։ Տիմոշենկոն նշել է, որ այդ ծախսերը գրանցված են եղել ուկրաինական գրիվնաներով, ոչ թե դոլարներով, ինչպես որոշ լրատվամիջոցներ հայտնում էին։

Քաղաքական գործիչը պարզաբանել է նաև, որ խուզարկության ժամանակ առգրավված համակարգիչը իր անձնականը չէր, այլ պատկանում էր նրա ընդունարանի աշխատակիցներին։

Ինչպես նա նշել է, խուզարկության ժամանակ հայտնաբերված 40 հազար դոլարը ԱՄՆ-ից ստացված փոխհատուցում է, որը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք իր նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդման հետևանքով ստացվել էր։

Տիմոշենկոն հավելել է, որ մտադիր չէ լքել Ուկրաինան և կմնա երկրում մինչև, ինչպես նա ասաց, «երկիրը չազատվի ֆաշիստական ռեժիմից»։ Նա նաև հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և ՆԱԲՈւ-ի գործողությունները որակել է որպես լայնածավալ հասարակայնության հետ կապ հաստանալու արշավ։