Քաղաքական դաշտը տոներից հետո վերադառնալիս իր աշխատանքային ռիթմին, Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։
Շարժումն այս շաբաթվա ընթացքում կհրապարակի այնպիսի քայլերի փաթեթ, որի իրականացումը Հայաստանում կարող է բերել իրական և որակական փոփոխություններ։
Ամիսներ շարունակ շարժումն աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել յուրաքանչյուր հայ քաղաքացու կյանքը։
Աղբյուրների համաձայն՝ այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել և մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։