Իշխող քաղաքական կուսակցությունում սկսվել է ինտենսիվ մրցավազդ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Կուսակցականները, որպեսզի ապահովեն իրենց տեղը վերջնական ցուցակում, պետք է ակտիվորեն աշխատեն՝ 1000 կուսակցական պատվիրակներից ձայներ հավաքելու համար։
Ըստ աղբյուրների՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ է հավաքել մոտ 400-500 ձայն։ Սակայն պարզապես ցուցակում ընդգրկվելը բավարար չէ։ Կուսակցականները նաև պայքարում են ցուցակում բարձր դիրքեր զբաղեցնելու համար՝ առաջատար համարներում տեղ գտնելու նպատակով, ինչը, իրենց կարծիքով, կապահովի նրանց իշխանությունում «տեղ» գտնելը։
Նախորդ օրերին հրապարակվել էր այն մասին, որ ՔՊ-ի ղեկավարությունում քննարկվում է 2026 թվականի նախընտրական ցուցակը ձևավորելու ընտրությունների կարգը։ Ըստ նախնական որոշման՝ կրկին կընտրվեն 1000 պատվիրակ, որոնք երեք օր շարունակ՝ ուղիղ եթերի ռեժիմով, կընտրեն այն անձանց, ովքեր կներկայացնեն կուսակցությանը խորհրդարանական ընտրություններին։ Քվեարկության արդյունքում կդասավորվեն առաջինից մինչև վերջին համարները, որտեղ կտեղ գտնեն ՔՊ-ի ներկայացուցիչները՝ ըստ իրենց վարկանիշի։