• 01.02.2026 15:19

Հայաստանի զինված ուժերի ատեստավորման հանձնաժողովներին ուղղված ներքին հրահանգի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում զինծառայողների ատեստավորման գործընթացում նկատվում է զգալի նպաստավոր փոփոխություն։

Նոր հրահանգը նախատեսում է ատեստավորման ընթացքում զինծառայողների կատարած աշխատանքը հնարավորինս բարձր գնահատելու մոտեցում։ Այս քայլի հիմնական նպատակն է ապահովել, որ ավելի մեծ թվով զինվորականներ կարողանան ստանալ բարձրագույն գնահատականներ։

Այս բարձր գնահատականները, իր հերթին, կհանգեցնեն զինծառայողների աշխատավարձերի բարձրացման։

Հրահանգի մասին տեղեկանալով՝ շատ զինծառայողներ, ովքեր նախկինում տարբեր պատճառներով, այդ թվում՝ քննություններից անհաջող անցնելու պատճառով, չէին մասնակցել ատեստավորման գործընթացին, այժմ դիմել են՝ օգտվելու ընտրություններին նախորդող շրջանում ստեղծված նպաստավոր պայմաններից։