• 01.02.2026 15:11

Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։

Ըստ մեղադրանքի՝ Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցել բժշկական կենտրոնում և պետությունից միջոցներ է ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։

Անուշ Իսպիրյանը ԲԿ տնօրենի պաշտոնում նշանակվել էր մոտ երեք տարի առաջ՝ 2021 թվականի ամռանը։ Այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշանակման պահին հայտնի էր, որ Ստեփանավանում հենց նա և նրա հայրը բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն են իրականացնում։ Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։

Իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են սկսել նաև նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ։