• 28.07.2026 13:01

Այսօր՝ մարտի 25-ի Ազգային ժողովի նիստի ընթացքում, հաստատվել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի նշանակման մասին որոշումը։

Ինչպես հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67-ը։ Քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ 67 պատգամավորներից բոլորը կողմ են քվեարկել Վահագն Խաչատուրյանի կողմից առաջարկված ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ՍԴ անդամ դառնալուն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Վարդանյանը պաշտոնական կերպով կներկայացվի ԱԺ-ին վաղը՝ մարտի 26-ի նիստին։ Նա նաև շնորհավորեց նորընտիր անդամին։