• 28.07.2026 10:04

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրման դեպքի հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման արարքը, որը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաքում, խորը արմատներ ունեցող էթնիկ ատելության դրսևորում է։ Ադրբեջանյան կողմը պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ նման դեպքերի կանխարգելման համար։

Ընդգծվում է, որ նման գործողությունները, որոնք հանդիսանում են ֆաշիստական ​​մտածողության բացահայտ դրսևորում՝ հիմնված Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն և դադարեցվեն միջազգային մակարդակով։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին։