• 28.07.2026 10:04

Այսօր, ապրիլի 24-ին, Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհերի հիշատակին՝ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը նշել է, որ այս իրադարձությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է։

Նախագահը նաև ընդգծել է պատմական հիշողության կարևորությունը՝ որպես միջոց, որը պահանջում է մշտական զգոնություն՝ ապահովելու, որ ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն։ Նրա խոսքով՝ մոռացությունը կարող է դառնալ ռևիզիոնիզմի, բռնության և անհանդուրժողականության աղբյուր։

«Հունաստանն ու Հայաստանը կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով»,- նշել է Կոնստանտինոս Տասուլասը։