Իմ հրաժարականի ութամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ ես խոսում էի «ոխերիմ» ընկերների մասին, և այդ խոսքը վերաբերում էր տարբեր մարդկանց։ Այս մասին ես նշել եմ լրագրողների հետ կատարած զրույցում։
Իմ խոսքը ուղղված էր նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, նրանց, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին։ Ես չցանկանում եմ կոնկրետ անուններ հնչեցնել։
Իմ հայտարարության մեջ ես նշել էի․ «… 2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար…»։