• 28.07.2026 09:01

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Գաբալայում։ Նախագահներն սկզբում անցկացրել են փակ, «մեկ առ մեկ» ձևաչափով բանակցություն, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։

Բանակցությունների ընթացքում կողմերը կենտրոնացել են քաղաքական և տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերի վրա։