• 28.07.2026 09:01

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-28-ի ընթացքում պաշտոնական այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն։

Այցի ընթացքում նախարարի օրակարգում նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Փարիզում կկայանա Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը։

Բացի այդ, նախարարը կմասնակցի եվրոպական երկրներում հավատարմագրված հայ դեսպանների հավաք-խորհրդակությանը։