Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահի կողմից կազմակերպված ստուգումը։
Որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ես անձամբ շրջել եմ գագաթնաժողովի անցկացման նախատեսված սրահներով՝ ծանոթանալու համար իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին։
Ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ կատարված աշխատանքները, որոնք կենտրոնացած են եղել երկու հիմնական ուղղության շուրջ։ Առաջինը՝ ենթակառուցվածքային բարելավումներն ու տեխնիկական հագեցվածության ապահովումը։ Երկրորդը՝ մասնակիցների համար լոգիստիկ հարմարավետության և հասանելիության ապահովումը։
Ես նշել եմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը երկրի համար կարևոր միջոցառում է։ Այդ կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների ամփոփման և վերջնական պատրաստիության ապահովման համար։