• 01.02.2026 16:56

Արմավիրի մարզում տեղի ունեցած դեպքի հետ կապված տեղեկությունները ստացել են նոր զարգացումներ։ Օրերս հիվանդանոցներ են տեղափոխվել մարզի չորս բնակիչ՝ ընտանիքի անդամներ, որոնք թունավորվել էին տանը։

Սկզբնական հաղորդումներում հանրությանը տեղեկացրել էին, որ ընտանիքը հիվանդանոց է տեղափոխվել «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո։ Ընտանիքը նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում, զանգահարել էր շտապօգնության ծառայությանը՝ իրենց վատ զգալու մասին։

Սակայն, ինչպես պարզվել է, դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննությունից և հիվանդանոցում հանձնված անալիզների արդյունքներից, տվյալ ընտանիքի անդամները սննդային թունավորում չեն ունեցել։ Իրական պատճառը շմոլ գազն էր, որի մասին համապատասխան եզրակացությունները կան։

Այսպիսով, սկզբնական վարկածը, որը շեշտում էր սննդային թունավորման հնարավորությունը, սխալ էր։ Իրական պատճառը, որը հիմնված է բժշկական փորձաքննությունների արդյունքների վրա, ոչ այլ, այլ շմոլ գազն է։