• 18.04.2026 19:16

Ուկրաինայի նախագահի պաշտոնական Facebook-ի էջում հրապարակվել է նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմից Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված բաց նամակ։

Նամակում Յուշչենկոն, որը ծանոթ է Օրբանի հետ դեռ 1990-ական թվականներից, քննադատում է վերջինիս վերջին քաղաքական դիրքորոշումը։ Նա նշում է․ «Դու դավաճանում ես ոչ միայն Ուկրաինային, այլև սեփական ժողովրդի հիշողությանը, որը գիտի, թե ինչ է նշանակում խորհրդային տանկերը Բուդապեշտի փողոցներում։ Վիկտոր, կանգ առ և հիշիր, թե ով էիր դու»։

Այս նամակը հրապարակվել է Կիևի և Բուդապեշտի միջև աճող լարվածության ֆոնին, որը կապված է էներգետիկ հարցերի հետ։ Վերջին շաբաթներին Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինան խոչընդոտում է հունգարացի մասնագետներին «Դրուժբա» նավթամուղի տեխնիկական ստուգում անցկացնելուն՝ փորձելով թաքցնել դրա աշխատանքի դադարեցման իրական պատճառները։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կարող է Օրբանի հասցեն փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, որպեսզի նրանք «խոսեն նրա հետ իրենց լեզվով»։