Մարտի 17-ին ես, Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, ընդունել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Իրինա Գասպարյանին։
Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված առանձին խնդիրներ։ Ես կարևորել եմ այս համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ ընդգծելով, որ այս նորարարության իրականացման ընթացքում անհրաժեշտ է երաշխավորել բոլոր քաղաքացիների իրավունքները։
Իմ կարծիքով՝ ի հայտ եկող ցանկացած խնդիր պետք է լսելի լինի և ստանա պատշաճ, արդյունավետ լուծում։ Այս համատեքստում ես վերահաստատել եմ ՄԻՊ հաստատության հանձնառությունը՝ հետևողականորեն աշխատելու և լուծումներ գտնելու համար բարձրացված բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակն է ապահովել, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն արդյունավետ, այլև արդար և բոլորի համար հասանելի համակարգ լինի։