Արարատ Միրզոյանը հաստատել է, որ հրապարակված փաստաթղթում ամբողջությամբ արտացոլված է այն, ինչ համաձայնեցվել է։ Նախարարը նշել է, որ չկա որևէ այլընտրանքային տարբերակ, որը բանակցվել է կամ համաձայնեցվել, բայց չի հրապարակվել։
«Որևէ նման դրույթ չկա։ Կա այն, ինչ կա այս փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է նա։
Խոսելով TRIPP-ի (Trans-Caspian International Transit Route Project) մասին՝ նախարարը նշել է, որ այն ոչ միայն տեղային նշանակության տրանսպորտային հանգույց չէ, այլև ունի մի քանի կարևորագույն շերտեր։
«Ես այստեղ երեք շերտ եմ տեսնում։ Առաջինը՝ երրորդ երկիր-երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, որը պայմանական ասած, Կենտրոնական Ասիա-ԵՄ կապը կառուցում է TRIPP-ի միջոցով։ Երկրորդ շերտը՝ Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածության հնարավորությունն է։ Իսկ երրորդ, և մեզ համար ամենակարևոր շերտը՝ Հայաստանն ու երրորդ երկրները փոխկապակցվածության երկու ուղղությամբ՝ ՀՀ-Կենտրոնական Ասիա և ՀՀ-Արևմուտք։ Այս փաստաթուղթն ճշգրտորեն արտացոլում է այս ընկալումը»,- պարզաբանել է նախարարը։