• 28.07.2026 08:02

Երեկվա «բաքոսատոնին» հայ ժողովուրդը բացակա էր։ Ներկա էին միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6 հազարանոց աղանդավորական զանգվածով, ինչպես նաև շուրջ 8–10 հազար օտարերկրացիներ՝ հնդիկներ, չինացիներ, պարսիկներ, ռուսներ, բանգլադեշցիներ, ֆիլիպինցիներ, վիետնամացիներ և եվրոպացիներ։

Ո՛չ այս այլազգիներն են հայ, ո՛չ էլ ՔՊ-ն ու նրա ուծացած, ազգային ինքնությունը մերժող հետևորդները։ Այլազգիներին որևէ կերպ մեղադրել չի կարելի համերգին մասնակցելու համար․ պատասխանատվությունը կրում են միայն ու միայն միջոցառման կազմակերպիչները։

Երեկ հայ ժողովուրդը, մի կողմից, զբաղված էր իր առօրյա գործերով, մյուս կողմից՝ փորձում էր մի կերպ զսպել սրտխառնոցը Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում կազմակերպված վաքխանալիայից։

Քանի դեռ երկիրը բռնազավթված է, մշակութային միջոցառումների անվան տակ իրականացվող նման հակահայկական խոշոր դիվերսիաները շարունակվելու են և, հավանաբար, հաճախանալու։

Օրակարգում Հայաստանի ազատագրությունից առավել կարևոր հարց գոյություն չունի։ Ինչպես ասում էին հին հռոմեացիները՝ «Salus patriae suprema lex esto», այն է՝ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ»։

Այսպիսով, երեկվա իրադարձությանը ներկայացված մարդկանց կազմը հետևյալն էր․ ՔՊ-ի 5–6 հազարանոց խմբի և 8–10 հազար օտարերկրացիների։ ՔՊ-ի և նրա հետևորդների մասին ասելով՝ հեղինակը նշում է, որ նրանք չեն ներկայացնում հայ ժողովրդին։ Նա նաև ընդգծում է, որ այլազգիներին չի կարելի մեղադրել իրադարձությանը մասնակցելու համար, քանի որ պատասխանատվությունը կրում են միջոցառման կազմակերպիչները։